Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի հարցազրույցը շատ նորմալ գնահատականներ էր պարունակում. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 07,2015 11:53

Արդյո՞ք կարելի է Քոչարյանի հետ համագործակցել՝ ընդդեմ սահմանադրական գործընթացների։ Եթե, իհարկե, նա այս հարցում անկեղծ է, եւ իսկապես դեմ լինելով, պատրաստ է ինչ-որ կերպ ներգրավվել «դեմ»-ի գործընթացներում։ Միանշանակ պատասխան չունենք, սակայն կարծում ենք, անմիջական համագործակցությանը շատ խոցելի տեղեր ունի։

Թող նա իր համար պայքարի ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։ Դրան ընդդիմությունը դեմ չի լինի։

Թեպետ, երբեք մի ասա երբեք, սա Հայաստանն է, այստեղ արդեն 25 տարվա մեջ այնքան բան ենք տեսել, որ մեզ զարմացնելը դժվար կլինի։

Բոլոր դեպքերում, եւս մեկ անգամ շեշտենք. Քոչարյանի հարցազրույցը, կամ, ոնց որ Շարմագանովն էր արձագանքել, «մեկ հարցանոց հարցազրույցը» շատ նորմալ գնահատականներ էր պարունակում։

Մեր մեջ ասած, որոշ տեսակետներ մենք վաղուց էինք գրել, մանավանդ՝ ԽՍՀՄ-ի օրինակը, կասկածում ենք, որ մեզանից է «յուրացրել» այդ օրինակը։ Մենք դրան բոլորովին դեմ չենք։

Ի դեպ, դա էլ նշենք, որ քաղաքական գործիչների անձնավորված գնահատականներ տալու մեթոդը նույնպես Քոչարյանի օրոք է ձեւավորվել։ Հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ նախկին իշխանության որեւէ ներկայացուցիչ քննադատում էր Քոչարյանին, կամ նրա վարած քաղաքականությունը, պատասխանը միշտ նույնն է՝ ճիշտ է ասում, բայց ո՞վ է ասում։ Կամ, գոնե դուք մի խոսեք։ Կամ, որը, երեւի շատերը կհիշեն, «փղի եւ մոսկաների» օրինակն էր բերում։

Այնպես որ, նրանց, ովքեր Քոչարյանին այժմ քննադատում են միայն նրա համար, որ նա Քոչարյանն է, ստիպված պետք է ըմբռնումով մոտենալ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031