Միանգամայն արդարացի են Ռոբերտ Քոչարյանի գնահատականներն ու սուր քննադատությունը սահմանադրական փոփոխությունների ու դրա հետեւանքների մասին։
Դժվար է նաեւ չհամաձայնել այն մտքի հետ, որ անկախ իր վայելած ժողովրդականությունից, իշխանության կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ եւ ֆինանսական ռեսուրսների։ (Իսկ թե որ կուսակցությունն է դա, ինքներդ գիտեք՝ ՀՀԿ-ն):
Բայց Քոչարյանն առաջին մարդը չէ, որ նման պնդում է ասում, այս մտքերը տարրեր ձևակերպումներով հնչեցրել են արմատական ընդդիմադիր ուժերը, եւ հիմա Քոչարյանն ինչ-որ տեղ կրկնել է ժամանակին իր կողմից «չարացած ու թունավոր ընդդիմություն» կոչմանն արժանացած ուժերի ներկայացուցիչներին։
Միանգամայն արդարացի են նաեւ Շարմազանովի հարցադրումները, թե՝ ի՞նչ խաղի կանոնների պայմաններում եւ ե՞րբ է առաջացել այդ արատավոր համակարգը։
Կարդացեք նաև
Միայն թե, մի հարցադրում էլ մեր կողմից. իսկ ո՞ր քաղաքական ուժն էր իշխանության, երբ Հայաստանում ոմանք արատավոր համակարգ էին հիմնում եւ խաղի իրենց կանոնները հաստատում։ Եթե հիշում եք՝ Քոչարյանի առաջին հենարանը ՀՀԿ-ն էր, որը մշտապես եղել է Քոչարյանի կողքին։ Եվ ընդհանրապես, ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը սկզբում եղել է իշխանության մաս, հետո՝ իշխանություն։
Այնպես որ, Քոչարյանի հասցեին Շարմազանովի քննադատություններն առաջին հերթին վերաբերում են նաեւ հարազատ կուսակցությանն ու դրա ղեկավար Սերժ Սարգսյանին, որը գործուն աջակցություն է ցուցաբերել այդ հարցում։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում