Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի շուրթերից առկա համակարգին տրված նման գնահատականն ավելի շատ այդ համակարգի օգտին է աշխատում. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 07,2015 11:35

Ռոբերտ Քոչարյանը նշում է. «Հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը՝ հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատեւ չարիք, լճացման աղբյուր եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք»։ Սա արդեն Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմքին շպրտված բացահայտ ձեռնոց է, որով փաստորեն, Քոչարյանը համալրում է «արատավոր համակարգի վերարտադրության» դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատում գտնվող ընդդիմադիր առաջնորդների շարքը։ Մինչ այս հենց Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ստեփան Դեմիրճյանն են Սերժ Սարգսյանի իշխանությունը բնութագրել «արատավոր» մակդիրով։

Իհարկե, Քոչարյանի շուրթերից առկա համակարգին տրված նման գնահատականն ավելի շատ այդ համակարգի օգտին է աշխատում։ Բնականաբար Քոչարյանի շրջապատում սա հստակ գիտակցում են, եւ թերեւս հենց սա է պատճառը, որ մինչ օրս Քոչարյանն այդպես էլ բացահայտ կերպով չի մտել քաղաքական խաղի մեջ։ Սակայն ներկայիս իրավիճակում, երբ, ըստ էության, դրված է Ռոբերտ Քոչարյան նախագահի թեկնածուի լինել-չլինելու հարցը, նա կա՛մ պետք է արդեն բացահայտ կերպով՝ իր ձեռքի տակ գտնվող ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսներով առաջ տանի իր ոչ-ը, կա՛մ էլ համակերպվի արդեն ոչ այդքան «երիտասարդ թոշակառու»-ի՝ իր այլեւս անփոփոխելի կարգավիճակին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031