Կլայպեդայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում երեկ մրցահարթակ էր մտել նաեւ կրտսեր տարիքային խմբում հանդես եկող 69 կգ քաշային Ազատ Հակոբյանը (նկարում): Հայաստանցի մարզիկը պոկում՝ 129 կգ եւ հրում՝ 157 կգ վարժություններում ցույց է տվել վեցերորդ արդյունքը, իսկ երկամարտում 286 կիլոգրամով 15 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 7-րդ տեղը:
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են 20 տարեկանների առաջնությանը մասնակցող 69 կգ քաշային Աննա Պողոսյանը եւ 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ