Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցի պայմանագրային զինծառայողները լքել են Տավուշի մարտական հենակետը

Հոկտեմբեր 07,2015 11:16

Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Արմեն Շեկոյանը եւ նույն մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Անատոլի Չերնիշովը Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայողներ են: Նրանք համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված հենակետում, խախտել են ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, 2015թ. հունիսի 9-ի ժամը 22.30-ի սահմաններում առանց համապատասխան թույլտվության մոտ երկու օրով ինքնակամ թողել են մարտական հենակետը: Դրա հետեւանքով նվազել է մարտական հենակետի մարտունակությունը եւ սահմանի այդ հատվածը մնացել է առանց բավարար հսկողության:

Ընդ որում՝ Ա. Չերնիշովը եղել է այդ մարտական հենակետի ավագը, իսկ Ա. Շեկոյանը՝ հենակետի դիտորդը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով («Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ երկու լոռեցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031