Հայաստանում գործող եւ արեւմուտքից ամենաշատ աջակցություն ստացող կազմակերպություններից մեկը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանությունն է։Ու թեեւ այդ կառույցին տրվող աջակցությունն ավելի մեծ է, քան որեւէ հասարակական կազմակերպությանը, այդուհանդերձ, հաճախ տարբեր ցույցերի, ակցիաների ժամանակ տարբեր ոստիկաններ «անձնական» խոսակցությունների ժամանակ ակտիվիստներին մեղադրում են «գրանտակերության» մեջ։
Այսպիսով, ոստիկանության շտաբից ստացված գրության համաձայն՝ այդ կառույցին վերջին տարիներին աջակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, Միգրացիոն միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ը եւ Ոստիկանության եվրոպական քոլեջը։
Ոստիկանությունից պնդում են, որ իրենք որեւէ լումա չեն վերցրել այդ կառույցներից, այլ ընդամենը ստացել են գույք, խորհրդատվություն, ուսումնական աջակցություն, ինչպես նաեւ ճանաչողական ու վերապատրաստման այցերի աջակցություն։
Մասնավորապես, ըստ ոստիկանության շտաբի պետի, գույքը իրենք ստացել են ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակից ու ԱՄՆ դեսպանատնից, սակայն տնտեսական վարչությունից մեզ այդպես էլ չկարողացան հայտնել, թե ինչ գույք են ստացել՝ նշելով, որ այդ ստացված գույքը առանձին հաշվառում չի անցնում։
Կարդացեք նաև
Այսինքն, ստացվում է, որ ոստիկանությունում չգիտեն, թե որ գույքն են գնել պետության հաշվին, իսկ որը նվեր ստացել ամերիկացի ու եվրոպացի հարկատուներից… Թեպետ չի բացառվում, որ այդ «չիմացությունը» միտումնավոր է արվում, որպեսզի հնարավորինս թաքցվի այն, որ ոստիկանությունը գրանտակեր է։
Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանության բազմաթիվ պաշտոնյաներ ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ԵՄ-ի ու այլ կառույցների հաշվին մասնակցել են բազմաթիվ սեմինարների, որոնց ժամանակ, ըստ նախատեսվածի, ոստիկանները պետք է արեւմտյան գործընկերներից օրինակ վերցնեին ու հմտություններ ստանային։ … Թեեւ, դատելով ոստիկանությունում բարեփոխումների ընթացքից՝ կարելի է ենթադրել, որ այդ սեմինարների մեծ մասի «քյարը» հայրենի ոստիկանների՝ դիմավորող կողմի հաշվին «տուրնեների» եւ բանկետների մեջ էր։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում