Քոչարյանին ամենաշատն անհանգստացնում է ոչ թե երկրի կառավարման կարգի փոփոխությունը, այլ ներկուսակցական կյանքում ժողովրդավարության բացակայությունը, որը, ըստ Քոչարյանի, կբերի լճացման, այսինքն՝ «ատստոյի» («ատստոյը» կործանեց ԽՍՀՄ-ը):
Ասում է. «Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին։ Կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»։
Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ նրա այս վերջաբանից աչքերս խոնավացան։ Հանկարծ հիշեցի այն օրերը, թե ինչպես էր ինքը ՀՀԿ-ԲՀԿ-ական խորհրդարան ձեւավորում, եւ ինչպիսի ժողովրդավարություն էր իշխում այդ կուսակցություններում իր օրոք։ Իսկ թե ինչպիսի ժողովրդավարություն էր տիրում երկրում՝ էլ խոսք չկա նկարագրելու։
Ինչ վերաբերում է մնացած տեքստին, պետք է ասեմ, որ այն էականորեն չէր տարբերվում «Չեք անցկացնի» շարժման ակտիվիստի ելույթից։ Նույն մտավախությունն է հայտնել, որ իշխող կուսակցությունը, ունենալով լծակներ, մեծամասնություն կստանա ԱԺ-ում, եւ երկիրը կգլորվի դեպի միակուսակցականություն։
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի անունն էլ չի տվել, որովհետեւ ղարաբաղցին ղարաբաղցուն, հասկանում ես, ոնց կլինի։ Եթե ավելի բացենք փակագիծը, ապա Ռոբերտ Քոչարյանը խոսել է Սերժ Սարգսյանի վերարտադրության գործիքների մասին։ Այո, այն նույն գործիքների, որոնք նկատել եւ մատնանշել էր կին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Մի հարց մեծարգո Երկրորդին՝ ի՞նչ տարբերություն նախագահով վերարտադրության եւ առանց նախագահի վերարտադրության միջեւ, այսինքն՝ «ատստոյի» եւ «ատստոյի» միջեւ։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում