Armlur կայքի ուսումնասիրությունների արդյունքներով, Երևանի խանութներում աչքի են ընկնում մի քանի բանկերի պրոմո-կետեր, այդ թվում` Յունիբանկի, որը սպառողական վարկավորման շուկա ներխուժեց մի քանի տարի առաջ և այժմ ապառիկ և կանխիկ վարկերի գծով առաջատարն է: 31.08.2015թ.-ի դրությամբ բանկի ապառիկ վարկերի ծավալը կազմել է 12.8 մլրդ դրամ, իսկ կանխիկ վարկերինը` 8.7 մլրդ դրամ: Յունիբանկի հիմնական առավելությունը լայն ցանցի առկայությունն ու վարկի տրամադրման և մարման հարմարավետությունն է: Salesforce ամպային CRM–համակարգի վրա հիմնված վարկային հայտերի ուսումնասիրման ավտոմատացված համակարգի գործարկման շնորհիվ, բանկը վարկի վերաբերյալ պատասխանը հաճախորդին տրամադրում է մեկ րոպեում: Նույն կերպ հարմար և արագ իրականացվում են վարկի գծով մարումները: Հաճախորդը կարող է դա կատարել ինչպես մասնաճյուղում, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով:
Բանկի վճարային տերմինալները տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային, համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Որոշ տերմինալներ աշխատում են անգամ 24 ժամ, առանց հանգստյան օրերի, ինչը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր զբաղվածության պատճառով չեն հասցնում բանկ այցելել մինչև աշխատանքային օրվա ավարտը: Այժմ Յունիբանկը ներկայացված է 45 մասնաճյուղով, ունի ավելի քան 50 պրոմո կետ առևտրի կենտրոններում, համագործակցում է ավելի քան 500 խանութների հետ: Նման լայն ցանցի շնորհիվ, 2013-2015թթ. բանկը ուսումնասիրել է 500 000 վարկային հայտ: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ, բանկի վարկային պորտֆելում կանխիկ վարկերի քանակը գերազանցել է 45 000-ը, ապառիկ վարկերինը` 100 000 –ը:
Յունիբանկ