Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Սվիտալսկիին ՀՀ-ում ԵՄ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Դեսպանը, կարեւորելով Օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ արդեն իսկ ձեւավորված գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:
Կարդացեք նաև
Օմբուդսմենի աշխատակազմ