Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում գյումրեցի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով հաղթեց կորեացի Լիմ Հյունչուլին եւ հաջորդ փուլում կհանդիպի Թուրքմենիայի ներկայացուցիչ Ազիզ Բաբիտովին:
Ցավոք, անհաջող մեկնարկեց ու պայքարից դուրս մնաց Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը: 56 կգ քաշային կարգու նա միավորներով զիջեց բելառուս Դմիտրի Ասանաուին:
Վաղը ռինգ կմտնի մեր երրորդ բռնցքամարտիկը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որի մրցակիցը Կիամա Չարլզն է (Պապուա Նոր Գվինեա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ