Դոնեցկը եւ Լուգանսկը դրական են համարում այն, որ «Նորմանդական քառյակը» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ Ուկրաինա) հաշվի են առել Լուգանսկի առաջարկը Դոնբասի ընտրությունները տեղափոխելու 2016 թվականի փետրվարի 21-ին: Այս մասին, ըստ Dan-news.info-ի, հայտարարել են Կոնտակտային խմբում Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինը եւ Վլադիսլավ Դեյնեգոն:
«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Լուգանսկի առաջարկը Դոնբասի ընտրությունները 2016 թվականի փետրվարի 21-ին տեղափոխելու առաջարկը ընդունվել է այն պայմանով, որ Կիեւը կկատարի «Մինսկ-2»-ի համաձայնագրի քաղաքական կետերը: Մենք ուսումնասիրել ենք տիկին Մերկելի եւ պարոն Օլանդի հայտարարությունները եւ առաջարկները: Այսօր Մինսկում ԵԱՀԿ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկումներ ենք ունեցել: Մեր ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոյից (Դոնեցկի ղեկավար) եւ Իգոր Պլոտնիցկիից (Լուգանսկի ղեկավար) հանձնարարություններ ենք ստացել»,- ասվում է Dan-news.info-ի հրապարակած հայտարարությունում»:
Այս առթիվ,» ըստ «Сегодня»-ի, հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա նշել է, որ Դոնբասում «անօրինական» ընտրությունների հետաձգումը թույլ կտա արդար ընտրություններ անցկացնել, որոնք կհամապատասխանեն Ուկրաինայի օրենսդրությանը եւ տեղի կունենան առանց օկուպացիոն զորքերի ներկայության:
Կարդացեք նաև
«Ուկրաինայի եւ մեր գործընկերների համակարգված գործողությունները եւ Նյու Յորքում ու Փարիզում ունեցած բանակցությունների ուղղակի ազդեցությունն անօրինական ընտրությունների չեղարկումը: Դրանք սպառնում էին վերսկսել ռազմական գործողությունները եւ լուծարել Մինսկի պայմանավորվածությունները: Սա բացում է ուկրաինական օրենսդրության համաձայն, ԵԱՀԿ չափանիշներով եւ, իհարկե, առանց օկուպացիոն զորքերի, Ուկրաինայի վերադարձի ճանապարհը Դոնբաս»,- մասնավորապես ասել է Պորոշենկոն:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ