Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գնդակոծություններին տուժած տավուշցիներին կտրվի 66 միլիոն դրամ

Հոկտեմբեր 06,2015 19:55

Վնասվել է 588 միավոր գույք

Ճշտվել  են այս տարվա սեպտեմբերի 1-5-ը եւ սեպտեմբերի 23-24-ը  ադրբեջանական գնդակոծության հետեւանքով   մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների կրած նյութական վնասները: Դրանք կազմում են շուրջ 68 միլիոն դրամ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից տեղեկացանք, որ  հաշվարկվել է ադրբեջանական գնդակոծությունից վնասված ընդհանուր թվով 588 միավոր գույքին պատճառված  վնասը: Ադրբեջանական զինուժի  ոտնձգություններից  Տավուշի  սահմանամերձ գյուղերում վնասվել են  առանձնատներ, դրանց տանիքներ, պատուհաններ, մարդատար ավտոմեքենաներ եւ այլն:

Տավուշի մարզպետարանը վնասների վերաբերյալ տվյալները առաջիկայում  կներկայացնի կառավարություն, որպեսզի  հակառակորդի կրակից տուժած գյուղացիներին դրամական փոխհատուցում տրվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031