Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Էրդողանը սպառնում է Ռուսաստանին, որ «Թուրքիայի նման ընկերոջը կկորցնի». Anadolu

Հոկտեմբեր 06,2015 19:45

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ Ռուսաստանի եւ իր երկրի հարաբերությունները կարող են վատանալ այն բանից հետո, երբ օրերս ռուսական կործանիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:

«Andaolu»-ի փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը նաեւ հայտարարել է. «Եթե Ռուսաստանը Թուրքիայի նման ընկերոջը կորցնի, որի հետ նա շատ բիզնեսներ ունի, նա շատ բան կկորցնի»:

Թուրքիան եւ Ռուսաստանն ամուր տնտեսական հարաբերություններ ունեն, որոնք վատթարացել են վերջին ամիսներին: Պատճառը Սիրիայի հարցում տարբեր մոտեցումներն են ու Մոսկվայի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:

Պարբերականը հիշեցրել է, որ Էրդողանի այս հայտարարությունը նախորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի զրույցը լրագրողների հետ, որի ընթացքում վերջինս ասել էր, թե Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելը պատահականություն չէ: «ՆԱՏՕ-ն այս հարցի դեմ դիրքորոշում է որդեգրել եւ ես հավատում եմ, որ նա կշարունակի դեմ լինել, որովհետեւ Թուրքիայի վրա հարձակումը նաեւ հարձակում է ՆԱՏՕ-ի դեմ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031