Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հոկտեմբերի 6-ին շարունակվում էր Սուրեն Սուրենյանցի գործով դատական նիստը:
Հիշեցնենք՝ Սուրեն Սուրենյանցի պաշտպան Անժելիկա Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել Սուրենյանցի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելու համար: Դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար:
Դատարանը որոշեց ամբաստանյալ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոցը փոխել՝ կիրառել գրավ՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ գրավը վճարելուց հետո Սուրեն Սուրենյանցին ազատել արգելանքից:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ