Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ երեկվանից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոր կարգադրություն է տվել. «Պատգամավորներն իրավունք չունեն հանդիպել լրագրողների հետ նիստերի օրերին, եթե նա չի տվել թույլտվություն»:
Արամ Մանուկյանը հեգնեց՝ իբր 400 տեսախցիկները քիչ էին, հիմա էլ Գալուստ Սահակյանն ինձ իրավունք չի տալու, որ ես մարդ հրավիրեմ հարցազրույցի՝ առանց իր թույլտվության. «Սա տոտալ վերահսկողություն է: 4 հոգի ստորագրություն են տալու, որպեսզի մի ժուռնալիստ մտնի պառլամենտ՝ ինձանից հարցազրույց վերցնելու՝ Գալուստ Սահակյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար, լրատվության բաժնի պետ, անվտանգության պետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ ԱԺ-ում անցագրեր տրամադրելու եւ քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որեւէ փոփոխություն չի կատարվել: Նա վստահեցնում է, որ Արամ Մանուկյանը տարածում է իրականությունից հեռու տեղեկություն:
շտապօգնություն թե անվտանգության ծառայություն…»