Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօր նեղանալ եւ հեռանալ երկրից, ծիծաղելի եւ ամոթ է». Ռուբեն Գեւորգյան

Հոկտեմբեր 06,2015 17:53

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ասելով, որ նախագահի խոսքը մեր ժողովրդի խոսքն է եւ չլինել նրա կողքին ազգովի, ուրեմն կունենանք պարտված խոսք, իսկ պարտված խոսքի դեպքում՝ պարտված պատերազմ եւ պարտված ժողովուրդ. «Երկրի սահմաններում այս լարված վիճակում, երբ երկիրը ներքաշված է պատերազմի մեջ, բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կազդեն մեր երկրի վարկանիշի վրա, խոտորեն դատապարտելի է»:

Նա ասաց, որ այսօր նեղանալ եւ հեռանալ երկրից, ծիծաղելի եւ ամոթ է. «Երկիրն իրավունք ունի նեղանալ մեզանից՝ մեր կիսատ թողած գործերի համար»:

Նա ասաց, որ երդվյալ ազատամարտիկները ամեն րոպե պատրաստ են մեկնել առաջին գիծ եւ մարտնչել թշնամու դեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միսաք says:

    Արդեն գույնդ փոխեցի՞ր…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031