Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան․ «Զանգվածային հայաթափման փուլը կանխելու համար մեզ անհրաժեշտ է միասնություն»

Հոկտեմբեր 06,2015 18:07

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ նիստում

Սիրելի´ հայրենակիցներ,

Հայաստանի առաջին Հանրապետության անկումից անցել է 95 տարի: 95 տարի առաջ, առաջին անգամ, Անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձևավորեցին պետական կառույցներ` պետական կառավարման մեջ ներգրավելով ազգային-պետական գործիչների՝ մեծ հայրենասերների: Այսօր յուրաքանչյուրս միայն ուսումնասիրելով Արամ Մանուկյանի ապրած կյանքը` կարող ենք հիմնական դասեր ստանալ նրանից և իր օրինակով պահանջել առաջնորդություն հայ պետական-քաղաքական կյանքում:

Ափսոս, շատ ափսոս, որ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը չունեցավ ազգանվիրյալ առաջնորդություն: Հիմնադրման առաջին իսկ օրվանից չձևավորվեց ազգանվիրյալների և արդարամիտների կառավարություն: Հանրապետության ղեկավարման և կառավարման ինստիտուտները 1995 թվականից առ այսօր պարբերաբար զավթվեցին ապազգային, հանցավոր անձերի կողմից:

Հայաստանի Հանրապետության ժողովրդի և ապազգային, հանցավոր անձերի բախումը առաջին անգամ ի ցույց դրվեց 1996 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ ընդունել պարտությունը և ուժի կիրառմամբ բռնազավթեց ժողովրդին պատկանող իշխանությունը: Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին օժանդակում էին, աջակցում էին և´ Սերժ Սարգսյանը, և´ Ռոբերտ Քոչարյանը: Այդ ժամանակ առաջին անգամ հրապարակավ շրջանառվեց հետամնաց, ավտորիտար ռեժիմներին բնորոշ թեզը` «եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն` միանշանակ է, որ ո´չ բանակը, ո´չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»: Այս թեզը ապագայում դարձավ բոլոր համապետական ընտրությունների գաղափարախոսությունը` վերածվելով «ինչքան ուզես, էնքան խփենք» կարգախոսի: Իշխանագողության գործողությունների հետևանքով ոչ միայն ունեցանք ունեզրկում, ապօրինի ազատազրկումներ, սպանություններ, այլ նաև զանգվածային արտագաղթ, որի հետևանքով Անկախ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայաթափվել են:

Այսօր մեզ պարտադրվում է հայրենիքից հայաթափման ծրագրի հաջորդ փուլը, որի աշխատանքային անվանումն է «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե»` իշխանագողություն:

Սիրելի´ հայրենակիցներ, զանգվածային հայաթափման փուլը կանխելու համար մեզ անհրաժեշտ է միասնություն, համախմբվածություն և ինքնուրույն առաջնորդություն

Յուրաքանչյուրս պետք է առաջնորդենք, կանխենք, որպեսզի չկարողանան ինչքան ուզեն, այդքան խփեն ու որքան ուզեն հայաթափեն մեզ մեր հայրենիքից:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031