Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երեւանում գտնվող աշխարհի շուրջ 20 երկրների ֆիզկուլտուրայի համալսարանների ռեկտորներն ու համաշխարհային սպորտի լավագույն մասնագետներն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով « Այս տարի ամբողջ հայ ժողովուրդը նշում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Եվ քանի որ 70 տարին բոլորող մեր բուհում անցկացվում է «Սպորտ՝ բոլորի համար» միջազգային գիտական կոնֆերանսը, մենք աշխարհի բոլոր կողմերից ժամանած մեր հյուրերին այսօր այստեղ հաղորդակից դարձրինք մեր ցավին, մեր պատմության այդ դառն էջի հետ կապված մեր պատկերացումներին, մտորումներին»:
Կալիֆորնիայի Սանտա-Մոնիկա քաղաքից ժամանած Ֆլորա Վալոչինսկին տեղյակ է, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ 1915 թվականին: «Իմ ամուսինը գրում է տարբեր ազգերի պատմությունների մասին: Մենք նաեւ բազմաթիվ հայ ընկերներ եւ հարեւաններ ունենք: Շատ տպավորված եմ Ցեղասպանության հուշահամալիր այցելելով եւ մեծ ակնածանք ունեմ այն մարդկանց հանդեպ, որոնք հուշարձանով հարգում են անմեղ զոհերի հիշատակը», – Aravot.am-ին ասաց նա:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ