Վահան Արծրունու՝ հոկտեմբերի 11-ից մեկնարկող համերգաշարն առնչություն չունի Արմենչիկի՝ վաստակավոր արտիստի կոչում ստանալու հետ եւ այդ տեսանկյունից ստեղծագործական «պատասխան» չէ: Այս մասին այսօր Օպերային թատրոնում լրագրողներին ասաց երաժիշտ, երգահան Վահան Արծրունին, ով առաջիկայում 5 տարբեր համերգներով հանդես կգա:
«Այն, ինչ վերաբերում է համերգաշարին, ձեւավորվել է 30 տարում: Չգիտեմ՝ արդյո՞ք կոռեկտ է համեմատելը»,-ակնարկեց երաժիշտը:
Արծրունին ասաց, որ այդ թեմայից կարելի է երկար խոսել ու քննարկել, սակայն՝ մեկ այլ առիթով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ