Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին և ռազմական կցորդ (նստավայրը ք.Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատամագրվելու կապակցությամբ:
Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Օնոյին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ հետ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:
Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ