Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը հարգում է Ռոբերտ Քոչարյանին

Հոկտեմբեր 06,2015 17:22

«Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել և շարունակում եմ հարգանքով վերաբերվել ՀՀ երկրորդ նախագահի արտահայտած տեսակետներին, բայց կոնկրետ այս խնդրում մեր տեսակետները արմատականորեն տարբերվում են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

ՀՅԴ-ում շարունակում են խորապես համոզված լինել, որ խորհրդարանական կառավարման համակարգը շատ ավելի լայն հնարավորություն է բացելու մեր երկրի զարգացման համար և այս բարեփոխումներով Հայաստանը շատ ավելի ժողովրդավարական ճանապարհ է ընտրել:

«Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը և, ընդհակառակը, խորհրդային համակարգը հնարավորություն է տալու որոշումների կոլեգիալ մեխանիզմի և ցանկացած, նույնիսկ տեսականորեն մեծամասնություն, ստիպված է լինելու ընդդիմության կարծիքը հաշվի առնել ու կոնսենսուսի հասնել, քննարկել, խորհրդակցել: Սա դժվար է, բայց մեր երկրում ստեղծելու է նոր քաղաքական մշակույթ»,- ասաց Աղվան Վարդանյանն` անդրադառնալով ԽՍՀՄ-ի հիշեցմանը, «կործանարար» 89-րդ հոդվածին:

Աղվան Վարդանյանը նկատում է, որ ծանր աշխատանք կա Ընտրական օրենսգրքի հետ կապված ու դրա հաջողելու դեպքում նա բացառում է, որ որևէ կուսակցություն կարող է մեծամասնություն ունենալ: Միաժամանակ` հավելում` «чем черт не шутит»:

«Այսօրվա ԱԺ-ում եթե բոլոր այն քաղաքական ուժերը, որ հայտարարում են, որ ընդդիմություն են, թույլ չտան ԸՕ այնպիսի ձևախեղումներ, որոնք որևէ ուժի առավելություն կտան, քաղաքական այսօրվա մեծամասնությունը չի կարող միայնակ այդ ԸՕ-ն ընդունել, թող որևէ մեկը իր բեռն ուրիշի վրա չդնի: Այսօրվա ԱԺ ընդդիմության ձայներն այնքան են, որ կարող են ապահովել առնվազն կոնստրուկտիվ քննարկում: 3/5-ով պետք է ընտրվի ԸՕ-ն և ՀՀԿ-ն չունի այդքան՝ 79 ձայն»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031