Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջատար մասնագետները` սահմանամերձ բնակավայրերում

Հոկտեմբեր 06,2015 17:20

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների խումբը Երևանից մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Մասնագետները Իջևանի բժշկական կենտրոնում շուրջ 100 բնակիչների արդեն ցուցաբերել է բժշկական խորհրդատվություն: Խումբն այցելել է նաև վերջին օրերին գնդակոծության ենթարկված գյուղեր: Նախարարության նախաձեռնությունը տավուշցիների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել:  Մասնագիտական խմբում ներգրավված են բժիշկներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից և ՀՀ ԱՆ Նևրոզների կլինիկայից:

Նշենք, որ  սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031