Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Նավասարդյան. «Ճանաչեցի բեմը, ետնաբեմում կատարվող իրադարձությունները»

Հոկտեմբեր 06,2015 17:11

Հոկտեմբերի 6-ին Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կրկին կցուցադրվի «Աղջիկը լուսնի վրա» պարային բեմադրությունը: Այն ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան մշակութային շրջագայություն-2015» ծրագրի շրջանակներում է: Ներկայացման բալետմայստերը Արինա Արարատյանն է:

«Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը ներառական է: Այն պարի լեզվով փաստում է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են լիարժեքորեն դրսեւորվել ու կյանքի կոչել իրենց երազները:

Aravot.am-ը զրուցեց ներկայացման հերոսներից Գոհար Նավասարդյանի հետ: Գոհարն ասաց, որ առաջին անգամ խաղալուց շատ լարվում էր, իսկ այժմ ավելի հանգիստ էր փորձերին ու բեմում նույնպես հանգիստ կլինի: «Ամերիկյան մշակութային շրջագայություն-2015» ծրագրի շրջանակներում ներկայացումը կխաղան նաեւ Գյումրիում՝ հոկտեմբերի 13-ին: «Ներկայացումը շատ սիրում եմ, ոչ թե նրա համար, որ խաղում եմ, այն հոգեհարազատ է գունային գամմայի, մտահղացման եւ այլ առումներով: Այդ ներկայացման մեջ իրականացել է իմ երազանքը՝ երազում էի բեմում պարել եւ արեցի դա»:

gohar2

Գոհար Նավասարդյանը նշեց, որ երեխա ժամանակ միշտ երազում էր Մոխրոտիկին մարմնավորել, իսկ հիմա վստահ է, որ «Աղջիկը լուսնի վրա» ներկայացման մեջ իրեն վստահված դերը ճիշտ իր համար է:

«Այդ ներկայացմանը պատրաստվելիս շատ բաներ բացահայտեցի, օրինակ՝ ճանաչեցի բեմը, ետնաբեմում կատարվող իրադարձությունները, հասկացա, թե ինչպես են թատրոնում ծնվում գլուխգործոցները»,-ասում է Գոհար Նավասարդյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031