Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության անդամներին:
Հանդիպմանը բարեգործական կազմակերպության անդամները Նորին Սրբությանը ներկայացրեցին Սփյուռքում ծավալած իրենց գործունեությունը` ուղղված Սփյուռքի հայկական դպրոցների և մանկապարտեզների աջակցությանը:
Ամենայն Հայոց Հայրապետը հայրենանվեր առաքելության իրագործման համար իր գնահատանքը հայտնեց բարեգործական կազմակերպության անդամներին` ընդգծելով, որ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը մշտապես կանգնած է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին` բերելով անսակարկ աջակցություն և զորակցություն:
Վերջում Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով նրանց, մաղթեց երկարամյա արգասավոր գործունություն և հայանպաստ նորանոր ծրագրերի իրականացում:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին