Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զառա Արամյան. «Եսիմ ինչ տողերի համար չէին բռնի ու բնակարան տային»

Հոկտեմբեր 06,2015 16:50

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը եւս այն մարդկանց թվում է, որին քաղաքապետարանը բնակարան է նվիրելու: Տունը 90.8 քմ մակերես ունի, գտնվում է Մարգարյան փողոցի 45 շենքում:

Aravot.am-ը փորձեց Զառա Արամյանից մեկնաբանություն ստանալ, թե՞ որ ծառայության համար է քաղաքապետարանի բյուջեից նման թանկարժեք նվեր ստանում: Տիկին Արամյանն ասաց, որ լրագրողներից է տեղեկացել այդ մասին:

Մեր դիտարկմանը՝ չի՞ կարծում, որ այդ բնակարանը նվիրել են իրեն՝ իր ֆեյսբուքյան հայտնի գրառումից հետո, որը արդեն ջնջված է, Զառա Արամյանը բացասական պատասխան տվեց, ասելով, որ բնակարանի համար տարիներ առաջ էր դիմել, եւ երեւի հարգել են իր՝ մշակույթի վաստակավոր գործչի վաստակը:

zara1

«Գրառումս երեւի հանրությունը սխալ ընկալեց կամ գուցե ես մտքերս սխալ ձեւակերպեցի՝ տոնակատարության հետ կապված, իմ հայրը՝ երաժիշտ Ֆելիքս Արամյանն է այս տոնակատարության հիմնադիրը: Քանի որ ինքը գամված է անկողնուն, եւ ես ուրախանում եմ, որ ինքը ամեն օր լուսացնում է, ոնց որ չեմ ուզել, որ իր արած գործը ընդհատվի…Եվ հետո չեմ կարծում, որ գրառման պահով է բնակարան տրվում, որ էդպես վերցնենք, ինչպիսի՜ մարդիկ են գրառումներ անում, եւ բնակարան տալն էլ խաղ ու պար չէ, եսիմ ինչ տողերի համար չէին բռնի ու բնակարան տային»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Երեւանի տոնը նշելու վերաբերյալ նրա գրառումը բուռն զայրույթ էր առաջացրել, քանի որ տիկին Արամյանը Երեւանում բնակվող բոլոր այն մարդկանց, որոնք սահմանամերձ շրջաններից են ու, իր ձեւակերպմամբ, ապրում են Երեւանի քաղաքապետարանի բյուջեի հաշվին, կոչ էր արել վերադառնալ իրենց բնակավայրերը:

Մի կոչ էլ քաղաքապետարանին էր արել՝ Երեւանում ապրող, բայց սահմանամերձ շրջանների վիճակով մտահոգ մարդկանց, Երեւանից դուրս՝ սահմանին տրամադրել կացարան ու շարժական գույք:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարինե says:

    Շատ էլ արժանի է տիկին Արամյանը, մենք նրան սիրում ենք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031