Քիչ առաջ Կլայպեդայում պայքարն ավարտեցին ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնության մասնակիցները:
Երկամարտում ցույց տալով 194 կիլոգրամ՝ Հայաստանը ներկայացնող 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Իզաբելլան մեկական փոքր ոսկի եւ արծաթ նվաճեց, համապատասխանաբար, հրում եւ պոկում վարժություններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ