Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Մանուկյան. «Որոշ պատգամավորների պահվածքն անսպասելի էր»

Հոկտեմբեր 06,2015 16:37

Aravot.am-ը հոկտեմբերի 6-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսի ընթացքում «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանին խնդրեց անդրադառնալ նաեւ Ազգային ժողովում կատարված քվեարկությանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3:

Հրայր Մանուկյանն ասաց, որ նախաձեռնության համար նման արդյունքները սպասելի էին. «Որովհետեւ այս հարցը շատ մեծ նշանակություն ունի անձամբ Սերժ Սարգսյանի համար եւ իր հրահանգով չէր կարող Հանրապետական կուսակցությունը ինչ-որ այլ դիրքորոշում ընդունել, գումարած դրան՝ տարվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունները եւս հուշում էին, որ Սերժ Սարգսյանի համար այնքան կարեւոր է այս հարցը, որ ինքը նույնիսկ մի ամբողջ կուսակցություն վերահսկողության տակ է վերցրել: Այսինքն՝ սա կենսական նշանակության հարց է Սերժ Սարգսյանի, իր ընտանիքի, իր շրջակա մարդկանց համար, հետեւաբար՝ ակնկալելը, որ Ազգային ժողովում ինչ-որ լուրջ տեղաշարժ կլինի, դժվար է»:

Նա հավելեց, որ որոշ պատգամավորների պահվածքը մի քիչ անսպասելի էր. «Անսպասելի էր, որ որոշ պատգամավորներ կողմ քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին, բացասական իմաստով էր անսպասելի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031