Հոկտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 31 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանչորս, աշխատանքի տեղավորման՝ հինգ, տանիքի վերանորոգման և նպաստի վերականգնման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսանին տրվել է դրական լուծում, երեքը ուսումնասիրության ընթացքում են, մեկը մերժվել է:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմած քաղաքացիները: Մարզպետը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ուսումնասիրել տանիքի վերանորոգման և նպաստի վերականգնման վերաբերյալ դիմումները և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարան