Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց կառավարման գործընկերություն. իրականացված և բաց թողնված պարտավորություններ

Հոկտեմբեր 06,2015 16:17

Երևան, Հոկտեմբերի 6, 2015 թ.: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրականացրած մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության (ԲԿԳ) հայաստանյան գործընթացների 2-րդ ծրագիրը դրական տեղաշարժ է արձանագրում պարտավորությունների կատարման առումով՝ ի տարբերություն գործողություների առաջին ծրագրի:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԲԿԳ աշխատանքներին և մոնիտորինգի արդյունքներին անդրադարձան Ինֆորմացիայի ազատության կենտրոնից Լիանա Դոյդոյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:

ՀՀ-ն միացել է ԲԳԿ-ին 2011-ի սեպտեմբերին: Այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:

Այսօր աշխարհում արդեն 65 երկիր անդամակցում է ԲԿԳ-ին:

«Հայաստանը այս առումով բավականին մեծ քայլեր է անում: Կառավարությունը երկամսյա ծրագրեր է մշակում: 2012-2014 թթ-ին մշակվեց և իրականացվեց առաջին ծրագիրը: Երկրորդ ծրագիրը պետք է իրականացվի 2014 -2016 թթ-ի համար և այս ընթացքում բավականին փորձ է կուտակել թե կառավարությունը, թե քաղհասարակությունը՝ ուսումնասիրելով մյուս երկրների հաջողված փորձը և ներկայացնելով բավականին դրական ծրագիր»,-ասաց Դոյդոյանը:

Նա ներկայացրեց ԲԿԳ-ի աշխատանքների վերաբերյալ իրենց անցկացրած մոնիտորինգի արդյունքները, որի շրջանակում ներկայացվեցին նաև առաջարկություններ՝ ուղղված կառավարությանն ու քաղհասարակությանը:

«Գործողությունների ծրագիրն ունի 11 պարտավորություն, որից 8-ը քաղհասարակության առաջարկներն էր, 3-ը՝ կառավարության: Հինգը իրականացված են համարվում, իսկ երեքը՝ լիարժեք իրականացված: Քաղհասարակությունը հավակնոտ առաջարկություններ էր անում, որոնք վերաբերում էին այս կամ այլ ոլորտներում թափանցիկ լինելու համար նոր օրենքներ ընդունելուն, սակայն կառավարությունը իրավացիորեն մերժեց նման առաջարկները՝ նշելով որ ինքը օրենսդիր մարմին չէ»,-ընդգծեց Դոյդոյանը:

Նրա խոսքով՝ առաջարկները քաղհասարակության կողմից վերաբերում էին հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը, բարձրաստիճան պաշտնատար անձանած գույքի և եկամուտի հայտագրերի ոլորտի առավել ազատականացմանը, տեղեկատվության ազատությանը:

Դոյդոյանը ընդգծեց, որ 5-րդ պարտավորությունը, որը վերաբերում է պետական գնումների բողոքարկման նիստերի առցանց հեռարձակումներին, արդեն մի քանի ամիս է, ինչ իրականցվում է:

Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց մոնիտորինգի անցկացման մեթոդաբանությունը 2013-2014 և 2014- 2015 թթ-ի փուլերի համար:

«Օգտագործվել է 3 գործիք: Դրանցից մեկը հարցաշարերն են, թե ինչպես են գործողությունները իրականցվել: Եղել են նաև «այո» և «ոչ» հարցերի հնարավորություն, օրինակ՝ այսինչ գործողությունները կատարվե՞լ են, թե՞ ոչ, ժամանակի՞ն են կատարվել, թե՞ ոչ: Մյուսը վերլուծությունն է, այսինքն պարզ համեմատություն այն հավաքված տվյալների միջև, որոնք մենք ունեինք: Սա դասական մոնիտորինգի գործիքներից մեկն էր: Երրորդ գործիքը տեղեկատվություն ստանալու հարցումներն էին, որի հնարավորությունը ունենք օրենքով»,-հավելեց Հայրապետյանը:

Լիլիթ Առաքելյան,
«Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031