Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չե՛ք անցկացնի»-ն ընդդեմ ոստիկանության 3 հայց է ներկայացնելու դատարան

Հոկտեմբեր 06,2015 15:24

«Նման գործողություններով ոստիկանությունը եւ ընդհանրապես իշխանությունները, բնականաբար, չեն կարող կոտրել այն ոգին, որը կա այսօր ընդդեմ սահմանադրական փոփոխությունների»,- հոկտեմբերի 6-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ նախաձեռնությունը շարունակելու է իր պայքարը, ավելի է ուժգնացնելու այն եւ արդյունքում հասնելու է իր նպատակին, այն է՝ տապալել է սահմանադրական փոփոխությունները:

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, անդրադառնալով հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիային եւ դրա ընթացքում ոստիկանության կատարած գործողություններին, ասաց, որ իրենք պատրաստում են ընդդեմ ոստիկանության երեք հայց ներկայացնել դատարան. «Առաջինը՝ այն մասով, որ ոստիկանությունը ապօրինի միջամտել է մեր խաղաղ ցույցին, եւ պետք է պատասխանատվություն ենթարկվի դրա համար:

Երկրորդը, որ ոստիկանությունը ապօրինի 21 քաղաքացու տարել է ոստիկանության բաժիններ, եւ դրա համար նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի:

Եվ երրորդ՝ ոստիկանությունը խախտել է ԱԺ Արամ Մանուկյանի անձեռնմխելիության եւ ազատ գործունեության իրավունքը, ըստ էության, երբ Արամ Մանուկյանին բերման են ենթարկել մեքենայի մեջ, համարվում է, որ բերման ենթարկելու փաստը գոյություն ունի եւ դրա համար նույնպես դիմելու ենք դատարան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031