Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի «անկյունաքարը»

Հոկտեմբեր 06,2015 15:09

«Այո, կարդացի հարգարժան երկրորդ նախագահի մեկ հարցանոց հարցազրույցը: Հետո վերընթերցեցի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Հետո նորից վերադարձա հարցազրույցին»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում քայլերի հաջորդականությամբ ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին վերաբերվող հարցին: Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, նկատում է, որ հրապարակված նախագիծը գերադասում է իր վատագույն սպասումները:

Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

«Հանձնաժողովի եզրակացության մեջ վերամբարձ բառեր չկային, կար միայն ժամանակակից դինամիկ երկրների տեսլական, որին հասնելու ճանապարհին բարձր է գնահատվում արված աշխատանքը: Հարցազրույցում շատ ավելի ոսկեղենիկ ու մաքրամաքուր հայերեն էր գործածած՝ հարատև չարիք, լճացման աղբյուր, արատավոր համակարգ և ոչինչ չփոխելու տեսլական»,-համեմատականներ տարավ Էդուարդ Շարմազանովը`հավելելով. «Բայց հարցազրույցը, իմ կարծիքով, ուներ անկյունաքար: Չի կարելի փոխել Սահմանադրությունը, որովհետև արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Ուշադրություն դարձրեք՝ «արատավոր համակարգի վերարտադրման գործիք»: Հետաքրքիր է ի՞նչ խաղի կանոնների պայմաններում և ե՞րբ է առաջացել այդ արատավոր համակարգը: Հետաքրքիր է, ոչինչ չփոխելով ինչպե՞ս պետք է վերանա այդ արատավոր համակարգը, եթե դա իսկապես այդպես է:

Բայց ասեմ, որ ես շատ լավ հասկանում եմ նաև երկրորդ նախագահի տեսակետի օբյեկտիվ հիմքերը: Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել: Սա շատ մարդկային և հասկանալի իրողություն է: Պարզապես պետք է ընդունել նաև, որ կյանքն առաջ է ընթանում, աշխարհն արագ է փոխվում, և եվրոպական ոչ մեծ երկրների տիպի կառավարման համակարգերը լիովին ապացուցել են իրենց կենսունակությունը: Տեղում դոփել անկարելի է. ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    = Տեղում դոփել անկարելի է. ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում»:=
    Եթե կարելի է շարունակ նվաճումներից խոսելով հետ-հետ գնալ ու, ի՞նչ կարիք կա տեղում դոփելու: Դուք ընդունակ չեք անգամ տեղում դոփելու…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031