Լրահոս
Օրվա լրահոսը

«Չե՛ք անցկացնի»-ն խստորեն դատապարտում է ոստիկանության կամայականությունները

Հոկտեմբեր 06,2015 14:41

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական շարժման՝ երեկ Ազգային ժողովի մոտ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ֆիզիկական ուժի գործադրմամբ ապօրինաբար՝ առանց որևէ իրավական հիմքեր ունենալու բերման է ենթարկել ակցիայի մասնակից թվով 21 քաղաքացու, այդ թվում՝ նախաձեռնության անդամների:

Ոստիկանության բաժնում առանց որևէ հիմնավորման շուրջ երեք ժամ սահմանափակվել է ինչպես քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, այնպես էլ՝ Հայաստանի օրենսդրության մի շարք դրույթներ: Մասնավորապես, ապօրինաբար բերման ենթարկված քաղաքացիներին տևական ժամանակ հնարավորություն չի ընձեռվել հանդիպել փաստաբաններին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամներին:

«Չե՛ք անցկացնի»-ն խստորեն դատապարտում է ոստիկանության կամայականությունները և կոչ է անում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին ու շարժումներին, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներին ու դեսպանատներին աչալրջորեն հետևել իշխանությունների սանձազերծած ապօրինի գործողություններին ու համարժեքորեն արձագանքել դրանց՝ հետագայում նմանատիպ գործելաոճը կանխարգելելու նպատակով:

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031