Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե գործարանները հերթեր են սարքում գյուղացու համար, ապա խաղողի «շիրան» գնում է եւ քաշը պակասում է

Հոկտեմբեր 06,2015 14:27

65 օրվա երաշտն ու ամռան մի քանի օրերի ուժեղ շոգ եղանակն ազդել է կարտոֆիլի բերքի վրա եւ այս տարի նախորդ տարվա համեմատությամբ կարտոֆիլի բերքը 10-15 տոկոսով պակաս է, ինչը կազդի նաեւ կարտոֆիլի գնի վրա: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա համոզված է, որ Հայաստանը կարտոֆիլագործությամբ եւ սերմի արտահանմամբ կարող է առաջատար դիրքերում լինի, եթե նպաստավոր պայմաններ լինեն: Այդ նպատակով օրերս հայ-վրացական ֆերմերները առաջին անգամ կարտոֆիլագործության թեմայով համաժողով են անցկացրել` հայկական կարտոֆիլի տնկանյութը Վրաստան արտահանելու նպատակով: Պարոն Բերբերյանն ասաց, որ եկող տարվա օգոստոսին մեր երկրում կազմակերպվելու է միջազգային սեմինար` նվիրված կարտոֆիլագործությանը, որին մասնակցելու են Իրանից, Իրաքից, Եվրասիական երկրներից: Հրաչ Բերբերյանի տվյալներով միջազգային շուկայում մեկ տոննա կարտոֆիլը երկրները գնում են 1000 եվրոյով, սակայն միավորման նախագահի հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանը կարող է առաջարկել 800 եվրոյով. «Հայաստանը կդառնա կարտոֆիլի արտադրության միջազգային կենտրոն»: Պարոն Բերբերյանը գյուղատնտեսներին կոչ արեց պատահական ֆերմերներից կարտոֆիլի սերմ ձեռք չբերել, քանի որն այս տարվա շոգի պատճառով կարտոֆիլի պալարները վնասվել են եւ մնացել են փոքր, չեն խոշորացել:

Անդրադառնալով խաղողի մթերումներին պարոն Բերբերյանն ասաց, որ խաղողագործները որոշակի բողոքներ ունեն մթերման գործընթացից, սակայն գյուղոլորտի պատասխանատուները փորձում են այդ հարցերը կարգավորել: Անցյալ տարվա համեմատությամբ էլ խաղողի բերքը 10-15 տոկոսով ավել է: Մասնագետն ասաց, որ խաղողի մթերումը պետք է լինի ոչ թե տոննայով, այլ` շաքարայնությամբ:

Եվ, եթե գործարանները արհեստական հերթեր են սարքում գյուղացու համար, ապա խաղողի «շիրան» գնում է եւ քաշը պակասում է:

Հրաչ Բերբերյանին անհանգստացնում է, որ տոմատ արտահանող երկրից Հայաստանը դարձավ ներկրող, որովհետեւ լոլիկի արտադրությունը լոլիկի ցեցի պատճառով ձախողվեց:

Վարունգի հետ առաջացած խնդիրներն էլ, ըստ որի այս տարի շատ գյուղատնտեսներ անգամ 60 դրամով չեն կարողացել վարունգն իրացնել, պարոն Բերբերյանը բնական համարեց, քանի որ ռուսական տեսակի է եղել եւ նախատեսված արտադրության մեջ օգտագործելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031