Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հոկտեմբեր 06,2015 13:06

Տավուշի մարզում խաղողի մթերման եռուն շրջան է: Մարզում առկա 1355,8 հա խաղողի այգիներից բերքատու է 1345,2 հեկտարը: Անցած տարի մարզում արտադրվել է 14.584 տոննա խաղող, որից մթերվել է 7.525 տոննան: Նախնական հաշվարկներով 2015 թվականին նախորդ տարվա համեմատ կավելանան թե արտադրության և թե մթերման ծավալները. ընթացիկ տարում կանխատեսվում է արտադրել շուրջ 15.500-16.000 տոննա խաղող, որից կմթերվի մոտ 8.100 տոննան: Սեպտեմբերի 14-ից մթերման աշխատանքների մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, որն այսօրվա դրությամբ արդեն մթերել է շուրջ 4.700 տոննա խաղող:

Իջևանի գինու-կոնյակի գործարանը մինչ օրս մթերել է 835, Այգեձորի պահածոների «Էկոգարդեն» գործարանը` 218, «Երևանի շամպայն-գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը` 1225 տոննա խաղող: Հոկտեմբերի 5-ից բերքի մթերումն սկսել է նաև Բերդավանի գինու գործարանը: Դեբեդավանում 1 կիլոգրամ խաղողն ընդունվում է 120 դրամով, Բերդավանում` 150, մնացած գործարանները ընդունած 1 կիլոգրամ խաղողի դիմաց կվճարեն 140 դրամ: Մթերման աշխատանքները շարունակվում են:

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031