Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը փորձում է վերականգնել գինեգործության մեր դարավոր ավանդույթները

Հոկտեմբեր 06,2015 13:01

Աշխարհի հնագույն՝ 6100-ամյա գինու մառանով, հայկական խոհանոցի հնարքներով, բնության չնաշխարհիկ տեսարաններով և գինեգործական հազարամյա ավանդույթների ու ժամանակակից արտադրական չափորոշիչների համադրումից տպավորված են հեռացել ոլորտում ազդեցիկ փորձագետները Հայաստանից:
Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով հոկտեմբերի 1-5-ը մեր երկրում էին գինեգործության ոլորտի ազդեցիկ 6 փորձագետներ՝ Դանիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ռուսաստանից:
Եվրոպական փորձագետների այցը կազմակերպվել է «Արենի» գինու փառատոնին ընդառաջ՝ նպատակ ունենալով աշխարհում բարձրացնել Հայաստանի՝ որպես գինեգործական հնամենի ավանդույթներ և հարուստ պոտենցիալ ունեցող երկրի ճանաչելիությունը, և խթանել գինու արտահանումը:

Այցելությունների հարուստ ծրագրի շնորհիվ, արտասահմանյան փորձագետները հասցրել են ծանոթանալ գինու արտադրության հայկական մշակույթին և տեսականուն: Փորձագետները բացի «Արենի» գինու փառատոնից, այցելել նաև են մոտ մեկ տասնյակ գինեգործական ընկերություններ և խաղողի այգիներ, ծանոթացել են հայկական խոհանոցի ավանդույթներին, մասնակցել գինու համտեսների:

12064022_904891619618158_20

«Հայաստանը փորձում է վերականգնել գինեգործության մեր դարավոր ավանդույթները, զարգացնել արտադրությունը, միջազգային շուկայում վերականգնել դիրքերը: Նաև հաշվի առնելով մեր երկրում գինեգործության հին ու նոր ավանդույթների հաջող համադրությունը արտադրողների կողմից, կարծում ենք, արտասահմանում մեծ հեղինակություն ունեցող փորձագետների այցը կնպաստի միջազգային շուկայում Հայաստանի գինեգործական արտադրանքի ու ապրանքանիշերի ճանաչելիությանը և արտադրանքի արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնմանը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031