«Տիկին, դուք խանգարում եք, աղմկում եք»,- այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսպես դիմեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, որը բարձրացել էր Գալուստ Սահակյանի մոտ եւ աղմկում էր:
Նա բողոքում էր, որ բոլորին թույլ է տալիս խոսել վարման կարգի վերաբերյալ, իսկ իրեն թույլ չի տալիս, մինչդեռ ասելիք ունի:
Գալուստ Սահակյանն ասաց, որ կանոնակարգ օրենքով չի թույլ տալիս:
Զարուհի Փոստանջյանը չհամաձայնեց՝ ո՞ր օրենքով:
Կարդացեք նաև
Դահլիճից պատգամավորները սկսեցին բղավել, որ «սրան դո՛ւրս հանեք»: Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Ես հիմա չգիտեմ՝ անվտանգությա՞նը կանչեմ, թե՞ շտապօգնությանը»:
Ի վերջո, Զարուհի Փոստանջյանը դուրս եկավ:
ԱԺ-ում քննարկվում էր ԿԲ-ի 2014-ի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ