Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը հակադրվեց Մելքումյանին ու Էնֆիաջյանին. «Ինչպե՞ս կարելի է վարկին նպաստել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2015 12:37

Երեկ ԱԺ-ում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց Երեւանի քաղաքային լուսավորության վարկային ծրագիրը վավերացնելու հարցը: Այդ վարկով նախատեսվում է Կենտրոնի 28 փողոց վերազինել նոր լուսային համակարգերով եւ կրճատել սպառած էլեկտրաէներգիայի ծախսը:

Այսօր այդ վարկային համաձայնագրի քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ չնայած իրենք վարկերին դեմ են միշտ լինում, բայց սա լրիվ ուրիշ է. «Մենք հստակ կողմ ենք այս ծրագրին»:

Տիգրան Ուրիխանյանը զարմացավ՝ ինչպե՞ս կարելի է կողմ լինել դրան. «Հատկապես Երեւանի վերաբերյալ, որն ունի բյուջե եւ անհամաչափ ծախսեր՝ կարիքների հետ: Վարկային ծրագիրը քննարկելիս ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է դրան նպաստել: Ես դեմ եմ, որովհետեւ Երեւանը ունի շատ ավելի փող, քան անհրաժեշտություն՝ վարկ վերցնելու»:

Վահե Էնֆիաջյանի խոսքերով՝ Կամո Արեյանը մանրակրկիտ ներկայացրել է, թե ինչ ուղղությամբ է գումարը ծախսվելու. «Սա եզակի վարկային համաձայնագիր է, որտեղ չկան խորհրդատվական ծախսեր: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն որեւիցե խնդիր չի տեսնում կողմ քվեարկելու»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատգամավորներին հիշեցրեց, որ Երեւանը մեր ազգի մայրաքաղաքն է, միայն Երեւանի բնակիչներինը չէ: Ամբողջ մեր պետությունը, նաեւ սփյուռքը օգտվում են Երեւանի հնարավորություններից:

Վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 6:

Այս հարցում ՀԱԿ-ում նույնպես տարակարծիք էին: Նիկոլ Փաշինյանը դեմ էր քվեարկել, մյուսները՝ ձեռնպահ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031