ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե ինքն արդեն աստղ է ու միայն 500 եվրոյով է հարցազրույց տալու։
«ՉԻ» – Սամվել Ալեքսանյանը, որպես ոչ մի բիզնես չունեցող բազմազավակ հայր, իհարկե, իրավունք ունի հարցազրույցներ տալ միայն 500 եվրոյին համարժեք դրամով, բայց՝ պիտի գրանցի իր բիզնեսը եւ նաեւ ՀԴՄ կտրոններ տա։
Այլ հարց է, որ լրագրողները պիտի շատ զգույշ լինեն։ Որովհետեւ 500 եվրոյով հարցազրույցը կարգին բիզնես է, ու կարող է այնպես ստացվել, որ նույն օրը նույն ժամին Սամվել Ալեքսանյանին «շփոթեցնելու աստիճան նման» մի քանի հոգի տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ տան։ Ու միայն գումարը վճարելուց հետո լրագրողները կարող են գլխի ընկնել, որ հարցազրույց են վերցրել, ասենք, Սամվել Ալեքսոնյանից կամ Սիմվոլ Ալեքսանյանից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև