Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Չենք հասնելու հանրաքվեի»

Հոկտեմբեր 06,2015 12:17

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը չի հասնելու հանրաքվեի, եթե առողջ բանական մարդիկ կանգնեն իր կողքին:

«Նոյյան տապան» մամուլի սրահում պարոն Հայրիկյանը տեղեկացրեց, որ իրենք նախաձեռնել են Հանրային փրկության ճակատ, բայց կան նաև «Ոչ»-ի ճակատում: ԱԻՄ նախագահը նշեց, որ իրենց «Փրկության ճակատը» ներառում է «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի Հայաստան շարժումը», բոլոր նրանք, ովքեր համախմբված են այդ երկու ճակատներում:

Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմում են տվել երևույթի մասին, նա չի պատասխանել, այնուհետև երկրորդ դիմումն են հղել, երկրորդին ևս չի պատասխանել, ուստի այդ ամենն իրենց իրավունք է տալիս նախագահին պատասխանատվության կանչել:

Պարույր Հայրիկյանի կարծիքով` «Ոչ»-ի բոլոր ճակատների նպատակն է ոչ ասել հանրաքվեի ընթացքում, մինչդեռ նպատակը պետք է լինի ոչ ասել սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Ըստ պարոն Հայրիկյանի` «պետք է այսօր ոչ ասել»:

Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ դեռ ՀՀ նախագահը պետք է որոշում ընդունի հանրաքվեի օրվա հետ կապված. «Գժականի» դեպքում որոշում կկայացնի մեկ օրվա ընթացքում, «չափավոր գժականի» դեպքում` 21 օրվա ընթացքում:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ իրենք ներկայացրել են այլընտրանքային սահմանադրության մի տեքստ, որով հիացել են Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը, սակայն ՀՀ նախագահն այլ տարբերակի է հավանություն տվել:

Ներկայումս ներկայացված տարբերակի ընդունման դեպքում պարոն Հայրիկյանը լուրջ մտահոգություններ ունի. «Գոնե ժամանակին ժողովուրդը նախագահ էր ընտրում: Հիմա խուլիգան տղերքով, միջակություններով են ընտրելու ժողովրդի համար նախագահ»:

Դառնալով այն փաստին, որ Սերժ Սարգսյանի կողմից չի ընդունվել Պարույր Հայրիկյանի ներկայացրած տարբերակը, ԱԻՄ նախագահն ասաց. «Նախագահը հո իր հոր տանը չի՞ թագավորում, մեր երկրում է թագավորում: Ես էլ առաջին սահմանադրական բարեփոխումներ կատարող հանձնաժողովի նախագահն եմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031