Այսօր ժամը 10-ն անց 45-ի սահմաններում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Հաղթանակ-Զորական հատվածում բախվել են Բերդավան գյուղի բնակիչ, 28-ամյա Արտակ Ազատյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան եւ չեխական ընկերության պատկանող բեռնատարը՝ «ֆուռը»:
Բեռնատարի վարորդը ուկրաինացի է, մեքենան ունի ուկրաինական պետհամարանիշեր :
Մեր տեղեկություններով՝ Արտակ Ազատյանն իր ավտոմեքենայով փորձել է վազանցել Ոսկեպար գյուղի բնակչին պատկանող «Վազ-21010» մակնիշի ավտոմեքենային, սակայն հայտնվել է բեռնատարի դեմ:
Ա. Ազատյանը տեղում զոհվել է, նրա ավտոմեքենայի կեսը ջախջախվել է: Դեպքի վայրում աշխատում են պետավտոտեսչության 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը, այլ պետավտոտեսուչներ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ