Պատասխանելով այն հարցին, թե ինչու են ոստիկանները փորձել բերման ենթարկել նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է. «ոստիկանները պարտավոր չեն պատգամավորներին դեմքով ճանաչել, նրանց վրա տարբերանշան չի եղել, որ պատգամավոր են»։
«ՉԻ» – Վալերի Օսիպյանը մի քանի օր առաջ մեդալ ստացած մարդ է, ինչ ուզի՝ կասի, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ «տարբերանշան» պիտի կրեն պատգամավորները, որ զերծ մնան ոստիկանների ոտնձգություններից։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ ոստիկաններն առանց տարբերանշանների չեն կողմնորոշվում։
Օրինակ՝ մեքենա կանգնեցնելուց առաջ նայում են համարներին (եթե «գոլդ» համար է՝ չեն կանգնեցնում), եթե փողոցում կռիվ է՝ նայում են կռվողների վզի հաստությանը (հանկարծ օլիգարխների թիկնապահներ չլինեն), եթե խուլիգանություն է՝ նայում են թշերի հաստությանը (հանկարծ երիտհանրապետականներ չլինեն) եւ այլն։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում