Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի տնօրենն ու նրա թոռը վնասվածք են ստացել «Լունապարկ»-ում. «Ա1+» (տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2015 11:36

Հոկտեմբերի 3-ին «Լունապարկ»-ում «Ամերիկանսկիե գորկի» կոչվող կարուսելի պոկվելու հետևանքով վնասվածքներ են ստացել «Ա1+» հեռուստաընկերության տնօրենն ու նրա թոռնիկը:

«Վնասվածքներ ես էլ, թոռնիկս էլ ստացել ենք: Առաջին բուժօգնություն ստացվել է, բայց ոչ իրենց կողմից կազմակերպված։ Ես թոռնիկիս վերցրեցի և գնացինք մեր ընտանեկան բժշկի մոտ, որը և ցույց տվեց առաջին օգնությունը: Մինչև հիմա էլ ես վատ եմ քայլում և ցավեր ունեմ մարմնի տարբեր մասերում»,- նշում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Մեսրոպ Մովսեսյանին ոչ այնքան զայրացրել է դեպքից հետո «Լունապարկի» աշխատակիցների անտարբեր վերաբերմունքը, որքան դեպքի վերաբերյալ տնօրեն Սուրեն Գուլինբարյանի հայտարարությունը, թե «նման բան չի եղել»:
«Ինձ շատ զարմացրեց այն լկտիությունը, որ ես կարդացի տարբեր կայքերում: Դեպքից հետո իմ որոշումը եղել էր այն, որ հաջորդ օրը պետք է գնամ ու հորդորեմ «Լունապարկի» տնօրինությանը, որ դեմոնտաժ արվի այդ սարսափելի վիճակում գտնվող ատրակցիոնը, որը կարող է երեխաների կյանք խլել: Լկտիությունը ստիպեց, որ ես խոսեմ բոլորի առջև, խնդրում եմ՝ հեռու մնացեք «Լունապարկից», այդ լկտիությունն ապացուցեց, որ նրանք շարունակելու են աշխատել նման ձևով և հաստատ վնաս հասցնել երեխաներին»,- ասում է Մեսրոպ Մովսեսյանը:

Արդյո՞ք դեպքի օրը «Լունապարկի» ատրակցիոնները ենթարկվել են ստուգման և ինչո՞ւ են շահագործվում ոչ սարքին ատրակցիոններ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը: Այս հարցերի պատասխանն ստանալու համար այգի գնացած մեր նկարահանող խմբին դիմավորեցին գոռգոռոցներով, հրմշտոցով։
«Լունապարկի» տնօրեն Գուլինբարյանը պնդում էր, որ իրենք ունեն տեսագրություն, որտեղ իբր երևում է, թե ինչ է տեղի ունեցել, ու իբր որեւէ մեկը վնասվածք չի ստացել։

Քանի որ «Ա1+»-ը հրաժարվեց անջատել տեսախցիկը, տնօրենն այդպես էլ ցույց չտվեց տեսագրությունը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031