Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կրկին բացասաբար կանդրադառնային ՀՀ-ի վրա. «168 ժամ»

Հոկտեմբեր 06,2015 11:31

Հատված ՀՀԿ-ական պատգամավոր, Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հարցազրույցից:

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ տնտեսության վիճակը՝ ԵՏՄ անդամակցությունից հետո արտահանման և ներմուծման ներկայիս միտումների համատեքստում։

– Մեզանում այդ խնդիրները կապված են այն պատժամիջոցների հետ, որոնք գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Եվ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն իսկապես բերել են Ռուսաստանում վճարունակ պահանջարկի կտրուկ նվազեցման, տնտեսական ակտիվության անկման, և դա, բնականաբար, ազդում է իր բոլոր գործընկերների վրա, անկախ նրանից՝ նրանք ԵՏՄ անդա՞մ են, թե՞ ոչ։ Օրինակ՝ Վրաստանը ԵՏՄ անդամ չէ, սակայն տնտեսության էական անկումը Ռուսաստանում նաև բացասական ազդեցություն է ունենում Վրաստանի վրա։ Սա է խնդիրը։

Եվ հաճախ տալիս են այն հարցը, թե որքանո՞վ է արդարացված ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը։

Պատասխանն ակնհայտ է՝ եթե մենք չլինեինք ԵՏՄ անդամ, ապա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ իրենց բացասական դրսևորումներով, բնականաբար, կանդրադառնային նաև ՀՀ-ի վրա, ինչպես այսօր անդրադառնում են Վրաստանի վրա։ Լինելով ԵՏՄ անդամ՝ մենք որոշակի արտոնություններ ունենք, և այս առումով, իհարկե, արդարացված էր Եվրասիական տնտեսական միության մեջ ներգրավվելը։

– Հաշվի առնելով ռուսական ռուբլու արժեզրկումը՝ չե՞ք կարծում, որ հայկական դրամը նույնպես պետք է արժեզրկվեր նույն չափով, որ գոնե կարողանայինք ԵՏՄ-ում մեր դիրքերը չկորցնել։

– Դուք բավականին հետաքրքիր հարց եք տալիս։ Հայկական դրամի արժեզրկումը կապված չէ ուղղակիորեն մեկ այլ, թեկուզ՝ շատ ինտենսիվ տնտեսական հարաբերություններ ունեցող երկրի արժույթի արժեզրկման հետ։ Այսինքն՝ դա այլ պրոցեսների հետ կապված է ևս, և, եթե ռուսական ռուբլին արժեզրկվել է, դա չի նշանակում, որ հայկական դրամը նույն չափով պետք է արժեզրկվի։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031