Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումը զգալի նվազել է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 06,2015 11:24

Նախորդ տարվա հոկտեմբերից, երբ ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել, ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումը զգալի նվազեց։ Արդյունքում տեղական արտադրողներն ու արտահանողներն առ այսօր կանգնած են լուրջ խնդրի առջեւ. կա՛մ պետք է վնասներ կրելով արտահանեն եւ ռուսական շուկայում զբաղեցրած տեղը չկորցնեն, կա՛մ էլ դադարեցնեն արտահանումը, որն ավելի վտանգավոր գործընթաց է։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար- հունիսին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 1 միլիարդ 932.7 մլն դոլար։ Այդ թվում արտահանումը 11.2 տոկոսով նվազել է եւ կազմել 624.8 մլն դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 36.2 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 307.9 մլն դոլար։

Նույն ադբյուրի տվյալներով՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում կոնյակի արտադրության ծավալները 10.7, իսկ գարեջրինը՝ 12.4 տոկոսով նվազել են։ Գարեջրի եւ կոնյակի արտադրության ծավալների անկման պատճառն այն է, որ տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան գրեթե ապրանք չի արտահանվում։ Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր հենց կոնյակ, թեեւ վերջին տարիներին ավելացել էր նաեւ գարեջրի արտահանումը։

Պռոշյանի գինու, կոնյակի գործարանի արտահանման մասով պատասխանատու Աննա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունն իր արտադրանքը արտահանում է դեպի ԱՊՀ երկրներ, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Չինաստան, ԱՍՆ, Գերմանիա, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Իսրայել եւ այլուր։ «Արտահանման ծավալները, նախորդ տարվա համեմատ, այս տարի նվազել են։ Պատճառը ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներն են։ Թեեւ վերջին երկու ամիսների ընթացքում մի փոքր ավելի բարելավել է վիճակը, պատվերների քանակներն ավելացել են։ Իսկ մինչ այդ վատ էր, չկային պատվերներ»,- ներկայացրեց Տոնոյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031