Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի խոսնակ. «ոչ»-ի զարգացման տեմպերն ու աճը իրենց չեն բավարարում. Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 06,2015 11:02

«Ոչ»-ի ճակատի ուրբաթ օրը կայացած հանրահավաքին եւ երեկվա հավաքին չէին մասնակցում «Ոչ»-ի ճակատի մաս կազմող հիմնական ուժերի՝ ՀԱԿ-ի, Հիմնադիր խորհրդարանի եւ «Ժառանգության» առաջնորդները։

«Ոչ»-ի Գյումրիի հանրահավաքին էլ երեք ուժերի լիդերներից մասնակցում էր միայն «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Երեկ անդրադառնալով լիդերների պասիվությանը՝ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ հավաքները ոչ թե «Ոչ»-ի ճակատինն են, այլ պարզապես «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությանը. «Դեռեւս կազմակերպակառուցվածքային հստակություններ չկան, այո՛, եղել է համաժողով, հայտարարություն, որի տակ մենք ստորագրել ենք, սակայն դրանից հետո շարժ չի եղել»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ բացի «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից գործում է նաեւ «Հանրային փրկության ճակատը», որն իր առաջ համակարգային փոփոխությունների խնդիր է դրել։

Հիմնադիր խորհրդարանի խոսնակը կարծիք հայտնեց, որ «ոչ»-ի զարգացման տեմպերն ու աճը իրենց չեն բավարարում։

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի բացակայությանը՝ Ավետիսյանը նշեց, որ նպատակահարմար են գտել հանրահավաքներին մասնակցել այն կազմով, որով մասնակցել են ու լիդերի մակարդակով մասնակցելու հարց հատուկ չեն քննարկել. «Տրամաբանորեն ասեմ, որ եթե տեսնենք, որ մշակվում է ռազմավարություն, մարտավարություն, ձեւավորվում են մարմիններ, որոնք պետք է պրոցեսը առաջ տանեն, մենք ամբողջ թափով կլծվենք այս գործին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ երիտասարդները նախաձեռնել են պրոցես ու մենք մասնակցում ենք այնքանով-որքանով։ Մենք ներհամակարգային պայքարի մեթոդները արդյունավետ չենք համարում՝ այսինքն՝ գնալ, քվեարկել հանրաքվեի մասնակցել, ԱԺ-ի մոտ փորձել ճնշել այդ կառույցի պատգամավորներին»,- հայտարարեց ՀԽ խոսնակը։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031