Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում տիրող նախընտրական շրջանում կարող ենք սահմանային հարաբերական հանգստության հույս ունենալ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 06,2015 10:49

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը էականորեն մեղմվել է: Կրակոցներ, ճիշտ է, հնչում են, բայց դրանք նախկին ծավալը եւ ուժգնությունը չունեն, եւ հիմքեր կան մտածելու, որ իրավիճակը կգնա լիցքաթափման ուղղությամբ։ Սրա համար երկաթյա երաշխիքներ, իհարկե, չկան, բայց հաշվի առնելով, որ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, պետք է ենթադրել, որ Ալիեւը ավելի շատ կենտրոնանալու է ներքին խնդիրների վրա։

Չի բացառվում, որ վերջին շրջանի սրացումները նախընտրական նշանակություն ունեն, եւ Ալիեւը փորձում էր սեփական ժողովրդին ցույց տալ բանակաշինության ոլորտում իր ունեցած հաջողությունները կամ ապացուցել, որ ինքը միակ գործիչն է, որ կարող է պատվարի նման կանգնել «հայկական գործոնի» առաջ։ Թե ինչքանով դա հաջողվեց, դժվար է ասել։

Մեծ հաշվով ոչ հայ, ոչ էլ առավել եւս ադրբեջանական հասարակությունը ամբողջական տեղեկատվություն չի ստանում սահմանում օպերատիվ եւ մարտավարական իրավիճակի փոփոխությունների մասին։ Ամեն դեպքում, գոնե Ադրբեջանում տիրող նախընտրական շրջանում կարող ենք սահմանային հարաբերական հանգստության հույս ունենալ, իսկ թե ինչ է լինելու նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններից հետո, իսկապես դժվար է ասել։

Սա մեծապես կախված է նրանից, թե վերջին սրացումների արդյունքում ի՞նչ ազդակներ է ստացել Ադրբեջանը արտաքին աշխարհից եւ Ռուսաստանից։ Բայց այն, որ Ալիեւը չմեկնեց Նյու-Յորք, եւ ՌԴ նախագահի համար շատ ցանկալի՝ Պուտին-Ալիեւ–Սարգսյան հանդիպումը չկայացավ, արդեն իսկ խոսուն փաստ է։ Ռուսական դիվանագիտությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրում էր Ալիեւին Նյու Յորք տանելու համար, որ ՄԱԿ-ում Վլադիմիր Պուտինի տրիումֆը էլ ավելի տեսանելի լինի, բայց Ալիեւը փաստորեն չհամաձայնվեց առանց կոնկրետ արդյունքների Ռուսաստանի նախագահի PR արշավի մասը դառնալ։

Սա մի կողմից նշանակում է, որ Պուտինի եւ Ալիեւի միջեւ ԼՂ հարցի վերաբերյալ փոխըմբռնում չկա, մյուս կողմից՝ Ալիեւը բարձրացնում է իր գինը, մանավանդ որ Ադրբեջանի ներգրավումը ԵՏՄ կազմում Ռուսաստանի նախագահի համար շարունակում է մնալ ցանկալի սցենար:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031