Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը դժգոհում է Սահմանադրության նախագծից. «Հրապարակ»

Հոկտեմբեր 06,2015 10:39

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում «բարեփոխվելու» է նաեւ Հանրային խորհուրդը, դրա իրավասություններն ու կարգավիճակը։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ զրույցում տեղեկացանք, որ նոր սահմանադրությունում իրենց կառույցի հետ կապված ձեւակերպումներից իրենք դժգոհություններ ունեն. «Սկզբում առաջարկված ձեւակերպման հետ մենք՝ Հանրային խորհուրդը, համաձայն չէինք եւ դիմեցինք սահմանադրական հանձնաժողովին՝ փոխելու։ Այդտեղ ինչ-որ բան պետք է փոխվի, ես հիմա չեմ իմանում վերջում իրենք ինչի վրա են կանգնել։ Ուղղակի հարցը հետեւյալում է, որ այնտեղ ձեւակերպված է որպես խորհրդատվական մարմին՝ կառավարությանը կից (այս պահին Հանրային խորհուրդը նախագահի կողմից կազմավորվող մշտապես գործող խորհրդակցական մարմին է՝ հեղ.):

Բայց Հանրային խորհրդի կանոնադրությամբ ուրիշ գործոններ էլ ուներ դրված՝ վերահսկողություն գործադիր իշխանության վրա, երկխոսության ապահովում հասարակության եւ իշխանությունների մեջ։ Կառավարության խորհրդատվական մարմինն այդպիսի բան անել չի կարող, դրա համար ձեւակերպումը մի քիչ այլ ձեւ պետք է լինի։

Սահմանադրության մեջ ձեւակերպվում է՝ ինչ է նշանակում օմբուդսմեն, սահմանադրության մեջ ձեւակերպվում է՝ ինչ է նշանակում պառլամենտ, պետք է ձեւակերպվի՝ ինչ է նշանակում Հանրային խորհուրդ»։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031