«Հրապարակի» տեղեկություններով, Սմբատ Հակոբյանը մինչ այս պահը ոչ մի ձայնագրություն քննիչներին չի ներկայացրել։
Ռուբեն Հայրապետյանն այս ամենը շանտաժ է համարում, իսկ իր թիկնապահի մասնակցությունը ծեծին ժխտում է։ «Հրապարակի» հարցերին ի պատասխան, նա հայտնեց, որ ճանաչում է Սմբատ Հակոբյանին որպես Ավանի բնակիչ։
«Մի բան ասեմ, որ հասկանաք, թե ով է սա, ու փակենք թեման։ 1996 թվականին սա սնդիկ էր վաճառում՝ կարմիր սնդիկ։ Սնդիկ ծախելուց բռնվեց ու ցուցմունք տվեց ինձ վրա։ Ասել էր, իբր ես անօրինական զենք եմ պահում։ Տենց էլ ասում էր ոստիկանների մոտ. «Էն զենքերը բեր, հանձնի»։ Ստուգեցին տեսան, որ ոչ մի զենք էլ չկա»,- ասաց ՀՖՖ նախագահը։
Ռուբեն Հայրապետյանը նաեւ հայտնեց, որ իրեն հարցաքննության կամ առերեսման չեն հրավիրել, եւ ինքը վստահ է, որ շուտով ամեն ինչ կպարզվի։
Կարդացեք նաև
Իսկ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց. «Կարող եմ ասել միայն, որ Սմբատ Հակոբյանի հրապարակայնորեն հնչեցրած հայտարարությունները դարձել են քննության առարկա, եւ նա հրավիրվել է հարցաքննության»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում