ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը Հայոց ցեղասպանության մասին իր հեղինակած «Հիշողություն» ֆիլմի պրեմիերայից առաջ կալանավորվել էր 169 միլիոն դրամի չափով հարկային պարտավորությունները չկատարելու համար, ազատության մեջ հայտնվելուց հետո կրկին լծվել է ֆիլմի ցուցադրության գործին։ Նախկին պատգամավորը պատրաստվում է ֆիլմը ցուցադրել ԱՄՆ–ում, ապա` Ֆրանսիայում: Ինչո՞ւ չստացվեց ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում, իսկապե՞ս դրա ցուցադրությունն արգելված էր, եւ ինչ նոր ֆիլմ է նկարելու Հակոբ Հակոբյանը։ Այս թեմաների մասին NEWS.am-ը զրուցել է նախկին պատգամավորի հետ։
– Հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ էիք ուզում նկարել։
– Ես Հոկտեմբերի 27-ին դահլիճում պատգամավորների պահվածքն եմ ուզում ներկայացնեմ, որ հասարակությունը տեսնի` ինչպիսի պատգամավորներ ենք ունեցել: Ֆիլմի գաղափարը կա, ես կփորձեմ: Դրա մասին ես նախ հաղորդումներով կխոսեմ, հարցազրույցներ կտամ, հետո կակտիվացնենք: Ես ուզում եմ ներկայացնեմ, որ կան վախկոտ, քծնող մարդիկ, այնպիսի մարդիկ, ովքեր մինչեւ էսօր պատգամավոր են, բայց հոկտեմբերի 27-ին ինչպես էին իրանց պահում:
– Ովքե՞ր են Ձեր նկարագրած պատգամավորները:
Կարդացեք նաև
– Եթե հիմա ասեմ, դա կվերածվի բամբասանքի, ավելի լավ է` լուրջ հաղորդում լինի, նոր դրա մասին խոսվի: Հասարակությունը պիտի իմանա` ինչ է կատարվել հոկտեմբերի 27-ին դահլիճում։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում