Ընդդիմադիր պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը երեկ «կողմ» են քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին:
«Առավոտի» հարցին` ինչպե՞ս կբնութագրի դա, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ կոռեկտ չի համարում որեւիցե մեկի փոխարեն մեկնաբանել նրա քվեարկությունը, քանզի յուրաքանչյուր պատգամավոր ունի իր վերաբերմունքը, եւ ինքն է իր որոշման պատասխանատուն եւ հիմնավորողը:
«Առավոտ» օրաթերթ
06.10..2015